Ադրբեջանի նախագահին կից ներման հանձնաժողովը պատրաստել է ներման ենթակա անձանց վերջնական ցանկը եւ ներկայացրել նախագահին:

Հանձնաժողովը երեք հարյուրից ավելի դիմում է քննարկել, որոնց արդյունքներով կազմվել է վերջնական ցանկը:

Ադրբեջանի նախագահի ներման հրամանագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 31-ի կապակցությամբ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: