Համահայկական բանկը դեռ չի սկսել գործունեություն իրականացնել, իսկ «Համահայկական բանկի» մասին օրենքն արդեն փոփոխության է ենթարկվում։ Համենայնդեպս՝ ՀՀ Կենտրոնական բանկը նման նախագիծ է ներկայացրել կառավարության նիստի քննարկմանը։

Դրանով նախատեսվում է, որ Համահայկական բանկի խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ, որն, ինչպես հայտնի է, վստահվել է Վահրամ Ներսիսյանցին։

Բացի այդ՝ առաջարկվում է օրենքով արգելել Համահայկական բանկին՝ վարել հաշիվներ եւ տրամադրել կարճաժամկետ վարկեր (3 տարուց պակաս ժամկետով): Բանկը պետք է տրամադրի միայն երկարաժամկետ վարկեր՝ դրանով իսկ չմրցակցելով ՀՀ տարածքում գործող բանկերի հետ։