Հայաստանը պետական արտաքին պարտքը կազմում է 3 մլրդ. այս տարվա ընթացքում այդ պարտքը կկազմի 3,3 մլրդ, իսկ եկող տարվա ընթացքում՝ շուրջ 3,7 մլրդ, սակայն անգամ այս պարագայում մենք կմնանք միջին պարտքային բեռ ունեցող երկիր, եւ այդ պարտքի սպասարկումը էական ծանրություն չի դառնա պետության համար։ Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
«Ցուցանիշը կմոտենա ՀՆԱ-ի 47-48 տոկոսին։ Իհարկե շատ կարեւոր է այն հանգամանքը, թե ինչպիսի արտաքին ապրաքաշրջանառության իրավիճակ ունի երկիրը, որպեսզի կարողանա ձեռք բերել այնպիսի քանակի արժույթ, որ կարողան սպասարկել այդ պարտքը։ Սակայն ինչ էլ լինի, մենք էական ռիսկեր չունենք, պետական պարտքի տեսանկյունից մենք կմնանք ցածր կամ միջին պարտքային բեռ ունեցող երկիր կլինենք»,- կրկին հավաստիացրեց Մինասյանը։




























