3-4 տարի հետո Վրաստան վերադարձած էթնիկ ադրբեջանցիների թիվը կհասնի 15-20 հազարի: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի միգրացիոն կենտրոնի ղեկավար Ալիովսաթ Ալիեւը, հաղորդում է Vesti.Az-ը:
«Տարիներ առաջ Ադրբեջանում հաստատված Վրաստանի քաղաքացիները՝ էթնիկ ադրբեջանցիներ եւ անգամ որոշ վրացիներ, սկսել են վերադառնալ հայրենիք: Վրաստանում կյանքի եւ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ կան: Միեւնույն ժամանակ վրացաբնակ ադրբեջանցիներն Ադրբեջանում մի ամբողջ շարք խնդիրների են բախվել: Մյուս պատճառն այն է, որ վրացահպատակները կարող են հանգիստ այցելել Եվրամիության որոշ երկրներ եւ աշխատել այնտեղ: Օրինակ, Վրաստանի եւ Լեհաստանի միջեւ դրա մասին հատուկ պայմանագիր է գործում»,- ասել է նա:





























