Թուրքիայում Գերմանիայի դեսպանատան խորհրդական Էբերհարդ Շուլցի վրա հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել ավտոլիցքավորման կայաններից մեկում: Խուլիգանների 7-8 հոգանոց խումբը, այդ թվում աղջիկներ, ողջ ճանապարհին հետապնդել են Շուլցի մեքենան, որում եղել է նաեւ նրա կինը:

Գերմանացի դիվանագետը որոշել է թաքնվել ավտոլիցքավորման կետերից մեկում, բայց խուլիգաններից մեկը դանակահարել է Շուլցին:

Շուլցը խորը վերք է ստացել: Դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, որը գերմանացուն տեղափոխել է հիվանդանոց: