ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղ եւ մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը ծանոթացել է նաեւ գյուղի նորակառույց գյուղապետարանի աշխատանքային պայմաններին:
Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղական բնակավայրերի շենացումը՝ այն համարելով Արցախի զարգացման առանցքային ուղղություններից մեկը:
Նախագահին ուղեկցում էին կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:





























