Ներկայում աշխատանքներ են իրականացվում նաեւ ապահովագրության կարեւորագույն մեկ այլ տեսակի՝ բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ։ Դեկտեմբերի 28-ին նման հայտարարություն արեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Սակայն այդ գործընթացի կոնկրետ ժամկետները չմանրամասնվեցին։

Ա. Ջավադյանի կարծիքով՝ 2010 թ. կարեւոր բարեփոխումներից է պարտադիր ավտոապահովագրության ներդրումը, որն ունի կարեւոր տնտեսական եւ սոցիալական նշանակություն։ ԿԲ նախագահը խոստացավ, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վնաս կրած քաղաքացուն կտրվի պատշաճ փոխհատուցում։