Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը մեծացնելու ուղղությամբ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների հետ միասին ակտիվորեն հանդես է գալիս շփման գծում լարվածության նվազեցման օգտին եւ ջանքեր է գործադրում հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման համար»,- նշել է Զախարովան: