Առաջիկա երեք ամսում «Ռոսկոսմոսը» ծրագրում է վերականգնել ԳԼՈՆԱՍՍ երեք արբանյակների կորուստը, ո տեղի էր ունեցել վերջին անհաջող մեկնարկի ժամանակ: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Սերգեյ Իվանովը վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Զեկույցի ժամանակ Պուտինին ներկայացվել է ԳԼՈՆԱՍՍ/GPS չիփով առաջին հեռախոսը, որն իր հնարավորություններով չի զիջում iPhone 4-ին, ավելին, գերազանցում է նավիգացիայով: Հեռախոսի վաճառքը սկսվելու է մարտի 1-ից, եւ այն վաճառվելու է 10 999 ռուբլով:
Վլադիմիր Պուտինը կատակով առաջարկել է վաճառքի սկիզբը կապել մարտի 8-ի հետ: «Կանայք հստակ կիմանան, թե որտեղ են իրենց ամուսինները»,- ասել է նա:





























