Բերկլիի Լոուրենսի անվան ազգային լաբարատորիայի ֆիզիկոսների խումբը նեյրոնային ցանցին «սովորեցրել» է նշմարել «Մեծ պայթյունից» հետո առաջին րոպեներին առաջացած մասնիկների «եռացող ճաշի» մոդելավորված նկարների հիմնական գծերն ու օրինաչափությունները, հաղորդում է Hightech-ը։
Ամերիկացի ֆիզիկոսների մշակած ալգորիթմներն ուսումնասիրել են 18 000 մոդելավորված լուսանկարներ եւ որոշել դրանց ամենանշանակալի բնութագրական գծերը 95 տոկոս ճշգրտությամբ։
Նեյրոնային ցանցերը հաստատում են ֆիզիկոսների դիտարկումները, բայց նաեւ կարող են օգնել ֆիզիկոսներին հայտմաբերել մոդելներում նախկինում չնկատված հատկանիշները։ Դրանք կարող են օգտակար ինֆորմացիա քաղել նաեւ ոչ պարզ լուսանկարներից։




























