Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը iPhone X-ը դարձյալ քննադատել է օգտագործման անհարմարության պատճառով: Նրա խոսքով՝ սմարթֆոնի կոճակը «չափազանց բարդ» է, հայտնում է Cult of Mac-ը:

Ինժեների եւ ձեռներեցի խոսքով՝ Apple ընկերությունը մի քանի սխալներ է թույլ տվել: «Power կոճակը շատ բազմագործառնական է. եթե մեկ անգամ սեղմես՝ այն մի բան կանի, երկու անգամ՝ այլ բան, երեք անգամ անընդմեջ՝ երրորդ բան»,- նշել է Վոզնյակը: «Ես պարզ եւ հասկանալի բաներ եմ սիրում»,- դժգոհել է ձեռներեցը:

Վոզնյակի կարծիքով՝ iPhone X-ի վրա Power կոճակը իր գոյությամբ վիրավորում է Apple-ի սկզբունքները: Հայտնի ծրագրավորողը դրան հակառակ օրինակ է բերել ձայնի բարձրացման կոճակը: «Այն հասկանալի գործառույթներ է կատարում՝ ձայնը բարձրացնում կամ իջեցնում է: Գրողը տանի, այնքան տարրական բան է»,- իր կարծիքն է հայտնել Վոզնյակը:

Սթիվ Վոզնյակն առաջին անգամ չի քննադատում ընկերության նորագույն ֆլագմանը, որի ակունքներում է ինքը կանգնած եղել: Անցյալ տարի նա ասել էր, որ իրեն դուր չի գալիս iPhone X-ը: Ի պատասխան Apple-ի ներկայիս ղեկավար Թիմ Կուկն ինժեներին որպես անձնական նվեր սմարթֆոն էր ուղարկել, սակայն Վոզնյակն այն չէր ընդունել: