ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին մասնակցել է 2010թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա իր ելույթում անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու զինված ուժերում առկա հիմնախնդիրները եւ կոնկրետ հանձնարարականներ տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին:





























