Phantom AI ընկերության ավտոմատ կառավարման համակարգով հագեցած Hyundai Genesis ձեւափոխված մեքնենան ԱՄՆ-ում փորձարկման ժամանակ մխրճվել է մի ուրիշ մեքենայի մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 30-ին Քալիֆորնիայի նահանգի Միլբրեյ քաղաքի ավտոմայրուղում, հաղորդում է TechCrunch-ը։ Վթարի պահին մեքենայի մեջ են եղել պարբերականի լրագրողները։ Մեքենայի ղեկին եղել է Phantom AI-ի հիմնադիրներից Չան Կյու Լին։

Այս դեպքը համալրել է ավտոմատ կառավարման մեքենաների մասնակցությամբ վթարների շարքերը։ Նախորդ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 23-ին Tesla Model S էլեկտրոմոբիլի մասնակցությամբ ԱՄՆ-ում։