Ամերիկյան SpaceX եւ Tesla էլեկտրամոբիլներ մշակող ընկերությունների հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը որոշել է իր Boring ընկերության մշակած հրանետերը վերանվանել «ապոկալիպսիսի զոմբի»՝ մաքսային խնդիրներից խուսափելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Որոշ մաքսային գործակալություններ հայտարարում են, որ «հրանետ» անունով որեւէ բանի առաքում թույլ չեն տա: Այս խնդիրը լուծելու համար մենք դրանք կվերանվանենք «ոչ հրանետեր»,- Twitter-ում հայտնել է Մասկը:

«Կամ՝ ջերմաստիճանի բարձրացման սարքեր»,- հավելել է նա:

Ավելի վաղ Մասկը ներկայացրել էր Boring ընկերության հրանետը, որը կօգնի «փրկվել ապոկալիպսիսի զոմբիներից»: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ բոլոր հրանետերը վաճառվել են եւ գնորդներին կառաքվեն անվճար կրակմարիչի հետ:

Իլոն Մասկը հայտնել է շուտով 500 դոլար արժողությամբ հրանետի թողարկման մասին