Ամանորին սննդային թունավորումներից զերծ մնալու համար Հայաստանի առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ է պատրաստել քաղաքացիների համար:

Ըստ այդմ, առաջարկվում է`

  • սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին,
  • աղցանները մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ,
  • զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում նախապես դրանք եռացնել 20-25 րոպե,
  • սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում եւ պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում,
  • համային հատկությունների եւ արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն եւ այլն/ փոփոխության դեպքում սննդամթերքը չօգտագործել,
  • սնունդ պատրաստելուց եւ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր: