Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է արտերկրի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Մեդվեդեւը շնորհավորանքներ է ուղարկել Հայաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի եւ այլ երկրների առաջնորդներին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած ուղերձում Մեդվեդեւն ասել է. «Դաշնակցային ռազմավարական գործընկերության սերտ կապերով կապված մեր երկրների համար անցնող տարին կարեւոր փուլ դարձավ բազմակողմ համագործակցության նպատակաուղղված զարգացման գործում, որի հիմքում երկու պետությունների հիմնարար շահերն արծարծող հարցերում փոխադարձ աջակցությունն է»:





























