«Դաքար» ավտոարշավը երրորդ անգամ կանցկացվի Հարավային Ամերիկայում` Արգենտինայի եւ Չիլիի տարածքում հունվարի 1-ից 15-ը: Հունվարի 8-ին հանգստի օր է, իսկ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա հունվարի 16-ին:
Մեկնարկն ու վերջնագիծը կլինի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Մասնակիցները 13 փուլում կհաղթահարեն 9500 կմ, այդ թվում 5000կմ հաշվարկային հատուկ հատվածներ:
Հայտավորված է 430 տրանսպորտային միջոց` 146 մոտոցիկլ, 33 կվադրոցիկլ, 183 մարդատար ավտոմեքենա եւ 68 բեռնատար, գրված է ավտոարշավի պաշտոնական կայքում:
Արշավորդների մեջ կան 50 ազգությունների ներկայացուցիչներ, նաեւ 13 կին:
Հունվարի 1-ին Բուենոս Այրեսում կկայանա ավանդական խորհրդանշական մեկնարկը: Առաջինը փուլը տեղի կունենա հուվարի 2-ին:





























