Իրանում կախաղան են բարձրացրել եւս 7 մարդու, որոնք մեղադրվում էին թմրամիջոցների առեւտրի մեջ: Դատավճիռն ի կատար է ածվել արեւելյան Քարմանշահ նահանգի Զադեխան քաղաքի կենտրոնական բանտում:
Դատարանի տվյալներով, մահապատժի ենթարկվածները գնել էին 5 կգ հերոին, ինչպես նաեւ 100 կգ սինթետիկ կոկաին՝ իրացնելու նպատակով: Այսպիսով, նրանց վրա տարածվում է Իրանի օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունը, ըստ որի 30 կգ-ից ավելի արգելված պրեպարատներ գնելու եւ վաճառելու համար մահապատիժ է նախատեսված:
Մի քանի օր առաջ Իրանի իշխանությունները մահապատժի էին դատապարտել 8 մարդու շիաների համար սուրբ համարվող Կում քաղաքում: Նրանք նույնպես դատապարտվել էին թմրամիջոցների առեւտրի համար:





























