Twitter  ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի համագործակցել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակի եւ ԱՄՆ Կոնգրեսի հետ ռուսական հետաքննության հարցով՝ նախօրեին առաջադրված մեղադրանքի ֆոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2016 թ. Միացյալ նահանգներում ընտրությունները տապալելու ռուսական ջանքերը, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով, հակասում են այն ամենին, ինչին հավատում ենք Twitter-ում եւ մենք պետք է ամեն ինչ անենք, այդպիսի գործողությունները կանխելու համար»,-նշել է ընկերության ներկայացուցիչը։  

Մյուլերը 13 ռուսասատանցու  եւ երեք ընկերություններ մեղադանք է առաջադրել  «ԱՄՆ դեմ դավադրություն» եւ «մեքենայության» մեղադրանքներով:

Ռուսաստանը բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների միջամտության շուրջ մեղադրանքները: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակապես անհիմն»:

ԱՄՆ ԱՆ-ն Ռուսաստանի 13 քաղաքացիների ու 3 ընկերության մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ