Մինչեւ 2020 թվականն ընկերությունների 25 տոկոսը աշխատանքի կվերցնեն վիրտուալ աշխատակիցների։ Այս մասին նշված է ամերիկյան Gartner վերլուծական կենտրոնի հետազոտության մեջ։
Ավելի հաճախ վիրտուալ օգնականները ծառայում են հաճախորդների աջակցությանը։ Նրանք մշակում են հաճախորդների հարցումները, իրականացնում են հաղորդակցությունը հեռախոսով, չաթերով կամ էլեկտրոնային փոստով։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ վիրտուալ օգնականների օգտագործումը կկրճատի հաճախորդների հարցումները 70 տոկոսով։ Իսկ այդպիսի արդյունքը ձեռք է տալիս ե՛ւ ընկերություններին, ե՛ւ հաճախորդդներին։
Վերլուծաբանների կարծիքով, վիրտուալ օգնականների օգնությանը հաճախորդները հաճախ չեն դիմում, սակայն վերլուծությունը ցույց է տալիս, որ ամեն տարի այդ միտումի աճ է գրանցվում։ Gartner ընկերության փոխնախագահ Ջին Ալվարեսի խոսքով՝ կազմակերպությունը նկատել է ավտոմատացված ինքնասպասարկման պլյուսները։ Նրանց կեսը պատարստ է ներդնել virtual customer assistant (VCA) տեխնոլոգիաներ։ Այս հետազոտությանը մասնակցող ընկերությունների 84 տոկոսը հայտարարել է, որ 2018 թվականին պատրաստվում են ավելացնել հաճախորդների սպասարկման որակի բարձրացման վրա ծախսվող գումարները։
Gartner-ի տվյալներով, եթե 2017 թվականին չաթ բոտեր էին օգտագործում ընկերությունների 2 տոկոսը միայն, ապա 2020 թվականին խոշոր ընկերությունների 20 տոկոսը կներդնի այդպիսի համակարգեր։




























