Գրպանահատության կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի 31-ամյա բնակիչ Ռուստամ Մահմեդովը: NEWS.am-ն այսօր՝ փետրվարի 28-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ փետրվարի 26-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին տեղեկացրել է, որ թիվ 27 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը:
Ռուսատամ Մահմեդովը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:











