Այսօր` հունվարի 7-ին Մատենադարանի մերձակա հրապարակում կայացել է հանրահավաք` ի պաշտպանություն հեռարձակման իրավունքից զրկված «ԱԼՄ» հեռուստաընկերության:

Հանրահավաքին ելույթներ են ունեցել Ժողովրդական կուսակցության եւ «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը, կուսակցության մի շարք անդամներ:

Սիրելի ալիքին պաշտպանելու նպատակով հանրահավաքին մասնակցել են անեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. «ԱԼՄ»-ն միակ ալիքն էր, որտեղ ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունեին երեւալ եթերում եւ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները:

Տիգրան Կարապետյանն իր ելույթում նշել է, թե փակելով «ԱԼՄ»-ն, իշխանությունները ցանկանում են փակել ժողովրդի ձայնը: «Ինչպես կարելի է փակել մի հեռուստաընկերություն, որը ժողովրդի, պետության համար է»,- զարմացել է Կարապետյանն ու նշել, որ իրենք պայքարում են բռնապետության դեմ: Ըստ Կարապետյանի` ինքն «ընդդիմություն է, ուստի իշխանությունները որոշել են փակել հեռուստաալիքը»:

«ԱԼՄ» հոլդինգի նախագահը նաեւ առաջարկել է ստեղծել երեւանցիների հայրենասիրական, հայրենակցական միություն: «Ապարանցիներն ունեն, բոլորն ունեն, լենինականցիներն ունեն, Երևանն էլ պիտի ունենա»,- հայտարարել է Կարապետյանը:

Ի պաշտպանություն «ԱԼՄ»-ի հաջորդ հանրահավաքը կայանալու է հունվարի 19-ին, ժամը 16-ին: Նշենք, որ Հեռուստաեստության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը արտոնագրից զրկել է հեռուստաընկերությանը, որը հունվարի 20-իցդադարեցնելու է հեռարձակումը: