Ներկայումս աշխատանքներ են տարվում Կասպից ծովից դեպի Իրանի Սեմնան նահանգ ջրանցք կառուցելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն: Նրա խոսքով, Սեմնան նահանգի ամենահիմնական խնդիրներից մեկը ջրի պակասն է, գրում է ISNA-ն:

Այս նախագծի իրականացումից հետո, Իրանի կենտրոնական քաղաքները տարեկան 2 մլրդ խմ ջուր կստանան: Ջրանցքի երկարությունը կկազմի 70 կմ: Նախագծի իրականացման համար կպահանջվի շուրջ 15 մլն դոլար: