Մարտի 1-ին ՃՈ առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երեւանում. այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում եղել են հետիոտնները:
Հայտնաբերվել են չթույլատրված հատվածով եւ հետիոտնային անցումով, սակայն լուսացույցի կարմիր ազդանշանի տակով փողոցը հատող քաղաքացիներ. ոմանք տուգանվել են, շատերն էլ՝ զգուշացվել:
Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, փողոցը չթույլատրված հատվածով հատելու համար տուգանքը կազմում է 5 հազար դրամ, իսկ եթե հետիոտնը անցել է ճիշտ վայրով, սակայն լուսացույցի կարմիր ազդանշանիի տակով, տուգանքը կկազմի 3 հազար դրամ:











