«Արեւելյան գործընկերության» ծրագրի զարգացումը Եվրախորհրդում հունգարական պատվիրակության ներքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նրա խոսքով՝ «Արեւելյան գործընկերության» հաջողությունը կարող է էապես ուժեղացնել եվրոպական հանրությանը:
«Եթե Եվրախորհուրդը ցանկանում է հաջողակ լինել համաշխարհային ասպարեզում, ապա պետք է հաջողակ լինի նաեւ տանը», ասել է նա: «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը տեղի կունենա մայիսին, Բուդապեշտում: Հունգարիայի վարչապետը հայտարարել է, թե հանդիպել է ԱԳ ծրագրին մասնակցող ԵԽ բոլոր անդամ երկրների վարչապետերի, ինչպես նաեւ բալկանյան տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ: Օրբանի խոսքով՝ ԵԽ անդամ ինչպես նաեւ եվրոպական հարեւանության բոլոր երկրները շահագրգռված են հզոր Եվրոպայով, քանի որ այն հանդիսանում է բոլոր անդամ երկրների ժողովուրդների աջակցության եւ ռեսուրսների աղբյուր:
«Այդ պատճառով էլ մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի կարոանանք լավացնել եվրոպական հանրության զարգացումը եւ հասնենք «Եվրոպա- 2020» ռազմավարության հաջողությանը»,-հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Հունգարիան ստանձնել է ԵԽ-ում ռոտացիոն ղեկավարումը 2011 թվականի հունվարի 6-ին: «Արեւելյան գործընկերություն» ծրագրին անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը:





























