Աբխազիայում փետրվարի 12-ին կկայանան Սուխումի քաղաքային ժողովի ընտրություններ: Հունվարի 6-ի դրությամբ գրանցվել են 20 նախաձեռնող խմբեր՝ պատգամավորի թեկնածուների առաջադրման համար:

Արդեն գրանցված նախաձեռնող խմբերի մեջ կան երկու հայ թեկնածուների՝ Էրիկ Ռշտունուն եւ Լեւոն Գալստյանին աջակցող խմբեր: Այս մասին գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Նախաձեռնող խմբերի գրանցումն ավարտվում է հունվարի 23-ին: Ընտրությունները կայանալու են 26 ընտրատարածքներում: