Թուրքիայում կալանավորվել են հանցավոր խմբավորման անդամները, ովքեր սպառնալով ադրբեջանցի գործարար Ջավիդ Սադիգովից 6 մլն դոլար են պահանջել: Այս մասին հայտնել է ինքը՝ Սադիգովը, գրում է APA գործակալությունը: Նրա խոսքով, իրեն սպառնացել են անհայտ անձինք, որից հետո ինքը դիմել է դատախազություն:
«Մինչ այդ նրանք սպանել էին իմ գործընկեր Վեդաթ Թուրանին: Ինչ-որ մեկը, ով ներկայացել է որպես փաստաբան, զանգահարել է ինձ եւ հայտարարել, որ իր ձեռքին կա մի մուրհակ, ըստ որի ես իրեն պետք է վճարեմ 6 մլն դոլար: Ես անմիջապես այդ մասին հայտնեցի դատախազությանը: Իմ հեռախոսի վերջին հեռախոսազարգերի ցանկի ուսումնասիրությունից հետո օպերատիվ գործողության արդյունքում ձերբակալվեց 6 մարդ»,- ասել է նա:
Ջավիդ Սադիգովը գործունեություն է ծավալել Թուրքմենստանում՝ շինարարության ոլորտում:





























