Բրիտանացի ֆիզիկոս եւ գիտության մասսայականացնող Սթիվեն Հոքինգը StarTalk հաղորդման ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչ է եղել Մեծ պայթյունից եւ Տիեզերքի առաջացումից առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ոչինչ գոյություն չուներ», - ասել է Հոքինգը: Անդրադառնալով Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությանը` նա բացատրել է, որ ըստ դրա, տարածությունն ու ժամանակը ձեւավորում էտարածաժամանակային կոնտինուումը, որը դեֆորմացվում է զանգվածի եւ էներգիայի ազդեցությամբ:
Նա բացատրել է, որ քվանտային ձգողականության մեջ Էվկլիդեսի մոտեցում է տեսնում:
«Համաձայն Էվկլիդեսի մոտեցման, երեւակայական ժամանակում Տիեզերքի պատմությունը չորս չափումներում իրենից ծռվախ մակերեւույթ է ներկայացնում՝ Երկրի մակերեսի նման», — հավելել է նա:
Նրա խոսքով՝ ինքը ամերիկացի ֆիզկիոս Ջեյմս Հարթլի հետ ձեւակերպել են սահմանների բացակայության մասին վարկած, որի համաձայն Տիեզերքի սահմանային պայմանն այն է, որ նա սահմաններ չունի:
Այսպիսով, ըստ նրա, Տիեզերքի սկիզբը կարելի է պատկերացնել Երկրի Հարավային բեւեռի տեսքով՝ որպես կետ, որտեղ գործում են ֆիզիկայի սովորական օրենքները:











