ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզե Մեյը անպատասխանատու են անվանել նոր զենքի մասին ՌԴ նախագահի հայտարարությունները:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` Սպիտակ տան մամուլի հաղորդագրությանը հղում կատարելով, Թրամփի եւ Մեյի զրույցը կայացել է անցյալ կիրակի:

Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում ներկայացրել էր ռուսական զենքի նորագույն տեսակները, որոնք աշխարհում համարժեքը չունեն: Դա «Սարմատ» հրթիռային համակարգն է, ստորջրյա անօդաչուները, միջուկային էներգետիկ սարքով թեւավոր հրթիռը, «Կինժալ» հրթիռային համակարգը, լազերային եւ հիպերձայնային զենքերը: Միեւնույն ժամանակ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը չի սպառնում որեւէ մեկին: