Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի շարքում Հայաստանի քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ վկայակոչելով Իրանում Հայաստանի դեսպանատան տվյալները:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Թեհրան-Ուրմիա չվերթն իրականացրած օդանավի կործանման հետեւանքով զոհվել է 72 մարդ, 33-ը փրկվել են: Տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ: 10 մարդկանց վիճակը ծայրաստիճան ծանր է: Iran Air ավիաընկերության Boeing-727 օդանավի անձնակազմը բարդ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել առաջին փորձից վայրէջք կատարել: Երկրորդ փորձի ժամանակ օդանավն ընկել է Ուրմիա քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Արդեն գտնվել է սեւ արկղերից մեկը: Հաղորդվում է, որ վերջին անգամ օդաչուն վթարային վայրէջքից առաջ հայտնել է, որ տեխնիկական խնդիրներ կան:





























