Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 77-ի: Վերջին տվյալներով, վիրավորվել է 26 մարդ, մեկն անհետ կորած է համարվում:

Իրանական Iran Air պետական ավիաընկերության Boeing-727 օդանավում 106 մարդ է եղել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օդանավում Հայաստանի քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չեն եղել:

Օդանավն իրականացնում էր Թեհրան-Ուրմիա չվերթը: Օդանավն ընկել է վայրէջքի կրկնակի փորձի ժամանակ: