To the Stars Academy of Arts and Science վերլուծական ընկերությունը նոր տեսահոլովակ է հրապարակել, որում ԱՄՆ օդուժի ինքնաթիռը հետեւում է Չբացահայտված թռչող օբյեկտին (ՉԹՕ), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ տեսանյութը արվել է F/A-18 Hornet կործանիչի կողմից 2015 թվականին ԱՄՆ-ի արեւելյան ափին՝ 7.5 հազար մետր բարձրության վրա:Տեսանյութում եեւում է օղակաձեւ օբյեկտը, որը մեծ արագությամբ շարժվում է ծովի մակերեսի վրայով:

Օդաչուների խոսակցությունները վկայում են այն մասին, որ հետապնդել ՉԹՕ-ին հնարավոր է եղել միայն երրորդ փորձից, ընդ որում, նախկինում օդաչուներն այսպիսի օբյեկտեր չէին հանդիպել եւ ապշած էին տեսածից: