Վրաստանի  նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնել է Վաշինգթոն, որտեղ մասնակցելու է ամերիկյան դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն, ԱՄՆ ճանապարհին նախագահն իմացել է Կրծանիսի ուսումնական կենտրոնի պայթյունի մասին, որի արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել 13 զինծառայող:

«Սահակաշվիլին զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել եւ հանձնարարել տեղի ուենցածի հանգամանալից հետաքննություն անցկացնել: Բոլոր զոհվածները հուղարկավորվելու են պետության հաշվին»,- ասել է Մանջգալաձեն:

Մանջգաալձեն նշել է, որ նախագահը Միացյալ Նահանգներում մտադիր է հանդիպումներ անցկացնել «ԱՄՆ-ի առաջնորդների հետ»: