«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դրամն այսօր՝ հունվարի 11-ին շարունակվել է արժեզրկվել։ Ըստ բորսայից ստացված տեղեկատվության՝ վաճառվել է 10,2 մլն դոլար՝ 1 դոլար/364,44 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 364 դրամ»: Չի բացառվում, որ բորսայական փոխարժեքը կայունացել է Կենտրոնական բանկի դոլարային ներարկման շնորհիվ։

Նշենք, որ դրամը սկսեց արժեզրկվել անմիջապես տոներից հետո՝ երբ հունվարի 10-ին բորսայական հարթակը սկսեց գործել։ Ամանորյա տոների ընթացքում փոխարժեքը համեմատաբար կայուն էր եւ գտնվում էր 360-365 միջակայքում։ Ակնհայտ է, որ բորսան դարձել է փոխարժեքային սպեկուլյացիների հիմնական վայր՝ առաջացնելով փոխարժեքային տատանումներ եւ ստեղծելով անորոշություններ։