2011թ. Թուրքիան նախատեսում է զենքի գնման եւ մշակման համար ծախսել 4,5 մլրդ դոլար, ինչը 10 տոկոսով ավելի է, քան անցած տարի:

Ինչպես հաղորդում է Salamnews-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի ռազմական բյուջեն կազմում է 11,3 մլրդ դոլար, ինչը երկրի բյուջեի 5,4 տոկոսն է եւ ՀՆԱ-ի 1,4 տոկոսը:

Այս տարի Թուրքիան ծրագրում է 15 մլրդ դոլարով 5-րդ սերնդի F-35 Joint Strike Fighter Lightning II մակնիշի 100 կործանիչ F-16 Block 50 մակնիշի 30 ինքնաթիռ գնել, 6 նորագույն սուզանավ՝ 3 մլրդ-ով, եւ տրանսպրոտային ուղղաթիռներ՝ 7 մլրդ-ով:

Բացի այդ, ծրագրվում է հեռահար հակահրթիռային համակարգ ստեղծել, որի արժեքը կազմելու է 2-4 մլրդ դոլար, մշակել սեփական տանկ, որի արժեքը նույնը կլինի: