Գերմանիայի Համբուրգի նահանգի խորհրդարանական ընտրություններին  կմասնակցեն 3 թուրք թեկնածուներ։

 «Ձախ» կուսակցության ընտրացուցակում տեղ զբաղեցնելու համար ազգությամբ թուրք Մեհմեդ Յըլդըզը պայքարում էր նույն կուսակցության կողմից առաջադրված անկախ թեկնածու, Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ, www.armenieninfo.net կայքէջի խմբագիր Թորոս Սարյանի հետ։ 

 Թուրքական  Sabah-ի փոխանցմամբ՝ կուսակցության ներսում կայացած քննարկումների ժամանակ հայազգի թեկնածուն հետքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Մեհմեդ Յըլդըզը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որին ի պատասխան թուրք թեկնածուն նշել է, թե Թուրքիան 1915-ին հանցանք է գործել հայերի նկատմամբ եւ իրականացրել է ցեղասպանություն։

 Թուրք թեկնածուի համարձակ հայտարարության համար «Ձախ» կուսակցության խորհուրդը հենց նրան է ընդգրկել ընտրացուցակի 6-րդ տեղում՝ դուրս թողնելով հայազգի թեկնածուին։