«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փետրվարի 12-ին կուսակցության համագումարից առաջ իր անդամների դատին կներկայացնի ծրագրային փոփոխություններ եւ հավելումներ, որոնք ավելի հստակ են դարձնում կուսակցության դիրքորոշումը Եվրոպական ինտեգրման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ տիրույթը:

ԲՀԿ նախագահի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանը NEWS.am-ին հայտնեց, որ Տնտեսական, կրթական, մշակութային եւ սոցիալական հարաբերությունների բոլոր ոլորտներում ծրագիրը նախատեսում է Եվրոպական չափանիշների եւ կանոնների ներդրման անհրաժեշտությունը, իսկ անվտանգության, ռազմական եւ առեւտրային համագործակցության հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է:

«Բարգավաճ Հայաստանը» քայլ առ քայլ կկիրառի Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (EPP) չափորոշիչները: Մյուս կողմից կուսակցության կառուցվածքային հնարավոր փոփոխությունները պետք է լինեն համահունչ իրականությանը եւ պետք է համապատասխանեն բոլոր տարածքային ստորաբաժանումների, քաղաքական խորհրդի իրական աշխատաոճին եւ առանձին դերակատարների շահերին»,- ասաց նա: