Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները չեն խանգարի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում  ընթացող ինտեգրացիոն գործընթացներին։ Այս մասին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պատժամիջոցներն ինտեգրոցիոն գործընթացների վրա բացասական ազդեցություն ունենում են, սակայն դրանք չեն կարող որոշիչ դեր ունենալ բացասական իմաստով»,-ասել է նա։

«Ներկայումս մենք պետք է նշենք ինտեգրացիոն գործընթացների դրական դինամիկան, ամենից առաջ ԵվրԱզԷս-ի շրջանակներում։ Ինտեգրացիոն գործընթացներն ընդլայնվում են, եւ մենք գիտենք, որ դա նախագահ Պուտինի համար արտաքին քաղաքականության հաստատունն է։ Եվ նա հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման կողմնակիցներից է»,-նշել է Պեսկովը։