Թուրքական երեք հարյուրից ավելի հյուրանոցներ թաքցնում են աստղերի իրական թիվը՝ այդկերպ խաբելով զբոսաշրջիկներին: Այդ մասին հայտարարել է Ալանիայի սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Ջեմալ Շենջանը, գրում է Euromag-ը:
Ըստ Շենջանի՝ Ալանիայում գործող 850 հյուրանոցներից առնվազն երեք հարյուրն աշխատում են կեղծ աստղեր հայտարարելով՝ ոլորտում անառողջ մրցակցություն ստեղծելով:
Անցած տարի կազմակերպությունը 100-ից ավելի բողոք է ստացել կեղծ աստղերի վերաբերյալ:




























