ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, երկուշաբթի այս մասին նշվել է ՀԱՊԿ կայքում:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է կիրակի: Ներկայումս հաստատվել է, որ զոհվել է 56 մարդ:
«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, ՀԱՊԿ քարտուղարության եւ Միացյալ շտաբի անունից անկեղծ եւ խորը ցավակցություն եմ հայտնում՝ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բազմաթիվ մարդկային զոհերի հետ կապված»,- նշված է հաղորդագրության մեջ:
Խաչատուրովը նաեւ ցավակցել է զոհերի հարազատներին եւ մտերիմներին:




























