Դիվանագետներին արտաքսելու ԱՄՆ որոշումը հակասում է նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի զրույցին, լրագրողներին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի ԱՆտոնովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով, երկու առաջնորդների վերջին հեռախոսազրույցը «հուսադրող եւ կառուցողական» էր։ Անտոնովը նշել է, թե հույս կար, որ առաջնորդների հայտնած գաղափարները «կառուցողական գործողությունների» կհանգեցնեն։ «Այս որոշումը լրջորեն հակասում է մեր նախագահների հեռախոսազրույցին»,- ասել է նա՝ հավելելով, թե ժամանակը ցույց կտա, թե որքան սխալ որոշում է կայացրել Միացյալ Նահանգները։