Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուին կանչել են ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոք են հայտնել բրիտանական կողմի սադրիչ եւ ոչ մի բանով չհիմնավորված գործողությունների կապակցությամբ, որը հրրահրել է մի ամբողջ շարք պետություններից ռուսաստանցի դիվանագետների չհիմնավորված արտաքսմանը:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, թե դեսպանին տեղեկացրել են, որ պատասխան միջոցառման կարգով բրիտանական կողմը պետք է մեկամսյա ժամկետում իր անձնակազմի կրճատման միջոցով Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ Ռուսաստանում գլխավոր հյուպատոսության աշխատակիցների ընդհանուր թիվը համապատասխանեցնի ռուսաստանցի դիվանագետների եւ վարչատեխնիկական աշխատողների թվին, որոնք երկարաժամկետ գործուղումների են Մեծ Բրիտանիայում:
Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես քանիցս հայտարարվել է, պատրաստ է հանուն ճշմարտության հաստատման շահերի, Սոլսբերիում տեղի ունեցածին մասնակցած անձանց որոնելու եւ գտնելու, առարկայական եւ պատասխանատու փոխգործակցության՝ ինչպես միջազգային իրավական ձեւաչափերի ու մեխանիզմների շրջանակում, այնպես էլ երկկողմ հիմքով:




























