Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն եւ պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնից չի հեռանա, եւ կարեւոր է, որ նա գոնե չդառնա իրանական շահերի տարածողը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մինչեւ հիմա Էր Ռիադը մշտապես ընդգծում էր, որ Ասադը պետք է հեռանա:
«Բաշարը մնում է: Սակայն ես հավատում եմ, որ Բաշարի շահերից չի բխում իրանցիներին թույլ տալ անել ամեն ինչ, ինչ կցանկանան»,- ամերիկյան Time պարբերականի հետ հարցազրույցում ասել է սաուդցի քաղաքական գործիչը:




























