Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻն մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների եւ օպերատիվ խմբերը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեռեւս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պայթյունի հետեւանքով կան վիրավորներ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











