Լատվիական Դաուգավպիլսե քաղաքում հունվարի 13-ին բացվել է «Ինքնության եւ բազմազանության ազդանշանները» ծրագրի ցուցահանդեսը:
Ծրագրի նպատակը խճանկար ստեղծելն է, որտեղ 7 երկրներից ժամանած նկարիչները (Լատվիա, Լիտվիա, Էստոնիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ֆրանսիա) կներկայացնեն իրենց ազգային արմատները, եւ այն ամենն, ինչն իրենց միավորում է:
5 օրվա ընթացքում նկարիչներից յուրաքանչյուրն աշխատել է երկու խճանկարների վրա: Առաջին խճանկարը` «Ինքնության ազդանշանները» կոչված է արտացոլելու յուրաքանչյուր մասնակցի ազգային եւ մշակութային ինքնությունը, իսկ «Բազմազանության ազդանշանները» խորհրդանշում է տարբեր մշակույթների երկխոսությունը:
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի վերջ:





























