ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարտավորեցրել է ամերիկյան ներդրողներին մինչեւ մայիսի 7-ը ազատվել նախօրեին պատժամիջոցների տակ հայտնված 12 ռուսական ընկերություններից 3–ի բաժնեմասերից եւ արժեթղթերից։ Մինչեւ հունիսի 5-ը ամերիկացիները պետք է չեղյալ հայտարարեն բոլոր գործարքները, որոնք կնքվել են 12 ընկերությունների հետ։ Այս մասին նշված է Ֆինասների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ ներդրողներն պետք է մինչեւ 2018 թ. մայիսի 7-ը վաճառքի կամ ոչ ամերիկացի ֆիզիկական եւ իրավանական անձանց իրավունքի հանձնման միջոցով հրաժարվեն En+ խմբի, «ԳԱԶ խմբի» եւ «Ռուսալ» միացյալ ընկերության բաժնեմասերից։ Ֆինանսերի նախարարությանը ներդրողները պարտավոր են մայիսի 7-ից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել, թե որ բաժնեմասերը ում են վաճառել։
Ամերիկյան ֆիզիկական եւ իրավաբանական անձիք պետք է մինչեւ 2018 թ. հունիսի 5-ը խզեն գործարքները կամ այլ համաձայնագրերը պատժամիջոցների տակ հայտնված 12 ընկերությունների հետ, ինչպես նաեւ այն իրավաբանական անձանց հետ, որի բաժնեմասի 50 տոկոսը ուղղակի կամ միջնորդավորված կերպով պատկանում է այդ 12 ընկերություններին։
Հայտարարության մեջ նշված ընկերություններն են՝ «Կուբան» ագրոհոլդինգը, «Բազովիյ էլեմենտը», B-Finance–ը, En+ խումբը, «Եվրոսիբէներգո», «ԳԱԶ խումբ» «Գազպրոմ բուրենիեն», «Լադոգա մենեջմենթը», NPV Engineering–ը, «Ռենովան», «Ռուսկիե մաշինին», «Ռուսալ» միացյալ ընկերությունը։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարարների եւ պաշտոնյաների դեմ
Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստացել է «կոշտ» պատասխան ԱՄՆ պատժամիջոցներին



























