Սիրիական ավիաբազայի վրա հարձակում գործած կողմի մասին տեղեկությունները դեռ հակասական են, սակայն դա իրադարձությունների շատ վտանգավոր զարգացում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այստեղ պետք է պարզել ամեն ինչ: Բազմաթիվ հաղորդումներ կան այն մասին, թե ով է թռչել եւ ով չի թռչել: Վաշինգտոնում, թերեւս, այս պահի դրությամբ հերքել են, որ հարվածները հասցվել են ԱՄՆ-ի կամ նրա կոալիցիայի անդամների կողմից»,- Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի գնահատմամբ՝ սա «եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այնտեղ՝ Սիրիայում, չափազանց վտանգավոր է դառնում. խաղացողներ են հայտնվել, ում ոչ ոք ոչ մի տեղ չէր հրավիրել»: «Ովքեր իրենք իրենց են հրավիրել այնտեղ «ԻՊ»-ի ոչնչացման, ահաբեկչության հետ պայքարի պատրվակով, իսկ հետո այդ նպատակից բացի նաեւ այլ նպատակներ հայտնվեցին՝ թե հրապարակվող, թե զգուշորեն թաքցվող»,- նշել է Լավրովը:
Լավ տեղեկացված աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել էր, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: SANA գործակալությունն իր հերթին հայտնել էր հրթիռակոծման հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին:
Պենտագոնում հայտարարվել են ԱՄՆ-ի՝ սիրիական ավիաբազայի ուղղությամբ հարվածների հետ առնչություն չունենալու մասին:
Հոմսի արեւելքում սիրիական ավիաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում են գործել սիրիական ռազմաբազայի ուղղությամբ. ՌԴ ՊՆ




























