Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ վերջին 2 շաբաթների ընթացքում՝ 2010 թ. դեկտեմբերի 27-ից 2011 թ. հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, փոխանակման կետերի եւ մասնաճյուղերի միջոցով (ներբանկային շուկա) բանկերը գնել են 167,4 մլն դոլար եւ վաճառվել 238,7 մլն դոլար: Սա նշանակում է, որ ֆինանսական շուկայում պահպանվում է դոլարի նկատմամբ շատ մեծ պահանջարկ, ինչը դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումներ է ստեղծում։
Սակայն նշենք, որ վարկերի ապադոլարիզացիայի գործընթացը շարունակվում է։ Տնտեսվարողները նախապատվություն են տալիս դրամային վարկերին, սակայն հնարավոր է՝ դա կապված է միջազգային կառույցների հետ իրականացվող վարկային ծրագրերի հետ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2010 թ. դեկտեմբերի 20-ից 2011 թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 56.3 մլրդ դրամ (համարժեք է մոտ 155 մլն դոլարին), իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 111.9 մլն դոլար:





























