Բրիտանական The Sun թերթը տեսանյութ է հրապարակել, որտեղ Սոլսբերիի հիվանդանոցից դուրս գրված Յուլյա Սկրիպալը գնում է դեպի ռազմական բազայի հիվանդանոց։
Տեսանյութում աղջիկը բաց գույնի բաճկոնով է եւ քայլում է փոքրիկ շնիկի հետ։ Նրան ուղեկցում են սեւ հագուստով երկու մարդ։ Նրանց ետեւից ոստիկանության մեքենան է ընթանում։
Յուլյա Սկրիպալը, որը նախօրեին դուրս էր գրվել Սոլսբերի քաղաքի հիվանդանոցից, տեղափոխվել է ռազմաբազաներից մեկի հիվանդանոց, որտեղ կգտնվի զինվորականների հսկողության ներքո։
Սոլսբերի քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Քրիստին Բլանշարդը ավելի վաղ հաստատել էր Յուլյա Սկրիպալի դուրս գրվելը եւ հավելել, որ Սերգեյ Սկրիպալի վիճակը եւս բարելավվում է։
Սկրիպալների ընկերը, որը ցանկացել է անանուն մնալ, լրագրողներին հայտնել է, որ նրան, ով թունավորել է Սկրիպալներին, դժվար թե գտնեն եւ հնարավոր է՝ նա Մոսկվայում օղի է խմում։











