Սիրիայի նախագահի աշխատակազմն արեւմտյան կոալիցիայի հարվածներից հետո տեսանյութ է հրապարակել՝ «Դիմացկունության առավոտ» վերնագրով, որում պետության ղեկավար Բաշար Ասադը գտնվում է Դամասկոսի նախագահական պալատում։
8 րոպե տեւողությամբ տեսանյութում երեւում է, թե ինչպես է Սիրիայի նախագահը մտնում շենք եւ անցնում միջանցքով։ Տեսանյութի մեկնաբանությունում նշված է «Դիմացկունության առավոտ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ-ն հայտնել էր , որ հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսում ու Հոմսում երեք նշանակետերի վրա, որոնք կապված են քիմիական զենքի մշակման ու արտադրության հետ։ Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ Սիրիայում արձակվել է ավելի քան 100 հրթիռ։











